Միայնակ 5 թուրք է սպանել հենց Իստամբուլի կենտրոնում
LifestyleՊատմում են Թաթոսենց Գառնիկի մասին, ով միայնակ 1 գառ կուտեր ու սոված կմնար, կամ, համեմատության համար, 50 ձվից ձվածեղով հազիվ կբավարարվեր:
Նոյեմբերյանի շրջանի բնակիչներից շատերն են լսել այս պատմությունները: Բայց բոլոր պատմություններից ամենահպարտը պատմում են, թե ինչպես է Թաթոսենց Գառնիկը 5 թուրք սպանել հենց Իստամբուլի կենտրոնում:
Ասում են` Գառնիկը սիրուհի ուներ` Թիֆլիսում ապրող ազգությամբ թուրք Զեինեբը, շաբաթվա մեջ գոնե 3 անգամ գնում էր տեսակցության Թիֆլիս, այդ սիրավեպի մասին տեղյալ է եղել նաև Գառնիկի կինը՝ Արմանուշը, թերևս պատմում են, որ խանդելիս չի եղել` պատճառաբանելով, որ թուրք է, իսկ թուրքի ինչին պիտի խանդի, էսօր կա, վաղը չկա:
Զեինեբն ունեցել է 5 եղբայր: Գառնիկի և Զեինեբի հերթական հանդիպումներից մեկի ժամանակ եղբայրներից ավագը բռնեցնում է սիրեկաններին: Մինչ Գառնիկը կհաքնվեր, որ դուրս գա, հավաքվում են եղբայրները և փորձում են ծեծի ենթարկել Գառնիկին:
Ըստ բանավոր պատմվող պատմության, Գառնիկը հանում է խանչալը և հենց փողոցի կենտրոնում սպանում 5 եղայրներին: Այս դեպքից հետո Գառնիկը այլևս չի վերադառնում Զեինեբի մոտ և ոչ էլ Անկարա: