Սիրիական Դումայում քիմիական հարձակումը բեմադրված էր. Լավրով
ՄիջազգայինՌուսաստանն անհերքելի տեղեկություններ ունի, որ սիրիական Դումայում քիմիական հարձակումը բեմադրված էր, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է НТВ-ն:
Լավրովի խոսքով՝ բեմադրության հետեւում կանգնած են «ռուսատյացության արշավի» առաջնորդներից մեկի երկրի հատուկ ծառայությունները: «Մենք անհերքելի տեղեկություններ ունենք, որ սա հերթական բեմադրությունն էր, եւ այս բեմադրությանը մասնակցել են մի պետության հատուկ ծառայությունները, որը հիմա մղվում է լինելու ռուսատյացության արշավի առաջին շարքերում»,- նշել է նա:
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է Սիրիայի իրավիճակի հարցում ԱՄՆ-ի հետ շփումների համար, Սիրիայում իրավիճակի սրման ֆոնին իրավիճակի համատեղ քննարկում անհրաժեշտ է, փոխանցում է ФАН-ը: Լավրովը նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է ամերիկացի գործընկերների հետ քննարկել Սիրիայի իրավիճակը: Նա հիշեցրել է, որ վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել; ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նա հայտնել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Սիրիայի հարցով շփումները շարունակում են զինվորական գծով: