Դիեգո Կոստան հնարավոր է բաց թողնի «Արսենալի» դեմ խաղերը
Սպորտ«As» լրատվականը գրում է, որ Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան վնասել է ազդրի մկանները: 29-ամյա հարձակվողը վնասվածք է ստացել Եվրոպա Լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի «Սպորտինգի» դեմ պատասխան խաղում:
Նշվում է, որ մեծ հավանականություն կա, որ իսպանացին կարող է բաց թողնել Եվրոպա Լիգայի խաղարկության կիսաեզրափակչում «Արսենալի» դեմ երկու խաղերը: Ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ:
Հիշեցնենք, որ Դիեգո Կոստան ձմռանն էր վերադարձել մադրիդյան ակումբ: