Մակրոնի այցը Ռուսաստան չի չեղարկվի
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Ռուսաստան, որը նախատեսվում է մայիսին, կկայանա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
«Այս հանդիպումը հարցականի տակ առնված չէ»,- ասել է նախարարը:
Ծրագրվում է, որ Մակրոնը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսին՝ Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակում:
Ֆրանսիացի գործընկերոջը հրավերն ավելի վաղ փոխանցել էր ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: