«Շիրակ»-ը խուսափեց պարտությունից «Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստի ինքնագոլի պատճառով
ՍպորտՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 23-րդ տուրը մեկնարկեց «Գանձասար-Կապան»-«Շիրակ» խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման հաշիվն առաջինը բացեցին «Գանձասար-Կապան»-ի ֆուտբոլիստները: Խաղի 54-րդ րոպեին աչքի ընկավ Մուսոնդան: Գյումրեցիներին հաջողվեց խուսափել պարտությունից հանդիպման միայն վերջին րոպեին. 89-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Դմիտրի Յաշինը:
Տուրի մյուս խաղերում կմրցեն «Բանանց»-«Ալաշկերտ» և «Արարատ»-«Փյունիկ» զույգերը: