Վենեսուելան այլընտրանքային արժույթ է թողարկել
ՏնտեսությունԿարակասի քաղաքապետարանը սկսել է սեփական այլընտրանքային արժույթի թողարկումը, որը կոչվում է կարիբե, հայտնում է El Tiempo–ն։
Այս քայլին Վենեսուելայի մայրաքաղաքի իշխանությունները գնացել են բոլիվարի սրընթաց արժեզրկման հետ կապված, որի փոխարժեքը սեւ շուկայում 1 դոլարի դիմաց տատանվում է 250-300 հազարի միջակայքում։ Նոր արժույթը կօգտագործվի հատուկ տոնավաճառներում առաջին անհրաժեշտության ապրանքների գնման համար, դրանք մեկ ամսվա ընթացքում կանցկացվեն քաղաքապետարանի հովանու ներքո։
Բացի այդ, վերջերս Վենեսուելան առաջին երկիրն է դարձել, որը սեփական կրիպտոարժույթն՝ պետրոն է թողարկել, որը ապահովված է նավթով։