Ոստիկանությունը ջրցան մեքենա է բերել Բաղրամյան պողոտա (ֆոտոռեպորտաժ)
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Ոստիկանությունը շարունակում է ուժեր կենտրոնացնել Բաղրամյան պողոտայում (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ պողոտա է բերվել նաեւ ջրցան մեքենա:
Այստեղ է ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառելցուցարարների նկատմամբ: Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին:
«Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները եւ սահմանափակիչ այլ գործողությունները այլեւս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:
Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ եւ հատուկ միջոցներ»,-ասված է ոստիկանության հայտարարությունում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել որ, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: բախումների հետեւանքով մի շարք անձինք տեղափոխվել են հիվանդանոց, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: