Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Շարժայի մրցաշարի 6-րդ տուրում
ՀասարակությունԳրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը շարունակում են ելույթները Շարժայի մրցաշարում:
ԱՄԷ-ում ընթացող մրցաշարի 6-րդ տուրում Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Մանուէլ Պետրոսյանն անսպասելի պարտություն կրեց:
Այս տուրից հետո Տիգրան Պետրոսյանը ունի 4,5 միավոր և առաջատարից ետ է մնում 1,5 միավորով:
Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. 132 մասնակիցներից 31-ը կրում են գրոսմայստերի տիտղոս, իսկ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է 2709 գործակից ունեցող չինացի գրոսմայստեր Վան Հաոն: