Պարզաբանում է Տավուշի մարզպետարանը
ՀասարակությունՊարզաբանելով «Պահանջվում է մարզպետարանի վարչության պետ» «Առավոտի» ապրիլի 16-ի հրապարակումը, տեղեկացնում ենք, որ մարզպետարանի աշխատակազմում թափուր պաշտոն զբաղեցնելու գործընթացը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով, աշխատանքային օրենսգրքով և իրավական այլ ակտերով: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի թափուր պաշտոնը կզբաղեցվի միայն այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող թեկնածու լինի: Հիշեցնենք, որ մրցույթը կայանալու է ս/թ մայիսի 18-ին: Իսկ եթե պաշտոնը թափուր է, չի նշանակում, թե այդ ընթացքում նրան վերապահված գործառույթներն անկատար են մնում: Այդ գործառույթներն իրականացնում են համապատասխան վարչության մասնագետները: