Ռոնալդու. Մարդիկ մտածում են, որ ես չեմ սիրում Արգենտինան, սակայն դա այդպես չէ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ սիրում է Արգենտինան:
«Իմ ընկերուհին (Ջորջինիա Ռոդրիգեսը) Արգենտինայից է: Շատերը չգիտեն այդ մասին: Նա կիսով չափ արգենտինացի է, կիսով չափ իսպանացի:
Ես շատ եմ սիրում Արգենտինան: Մարդիկ մտածում են, որ ես չեմ սիրում այդ երկիրը, սակայն ես շատ եմ սիրում այն»,- Ինստագրամում հրապարակած տեսանյութում ասել է պորտուգալացի հարձակվողը:
Հիշեցնենք, որ նոյեմբերին իսպանացի մոդել Ջորջինիա Ռոդրիգեսը դուստ էր ունեցել 33-ամյա ֆուտբոլիստից։ Դա Ռոնալդուի չորրորդ զավակն էր, որին անվանակոչել էին Ալանա Մարտինա:
Նախորդ տարվա հունիսի 8-ին Պորտուգալայի հավաքականի ավագը նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Ռոնալդուից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Պորտուգալացի հարձակվողի 7-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից: