Պրեմյեր լիգա. Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը
ՍպորտՊրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան ներկայացրել է Անգլիայի 2017/18թթ. առաջնության խորհրդանշական հավաքականը: Ամենաշատ ներկայացուցիչ ունի Պրեմյեր լիգայի ավարտից 5 տուր առաջ չեմպիոնի տիտղոսն ապահոված «Մանչեսթեր Սիթին», որի 5 խաղացողներ են ընդգրկվել թիմում:
Դարպասապահ. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»):
Պաշտպաններ. Կայլ Ուոկեր, Նիկոլաս Օտամենդի (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Յան Վերտոնգեն («Տոտենհեմ»), Մարկոս Ալոնսո («Չելսի»):
Կիսապաշտպաններ. Կեւին դե Բրույնե, Դավիդ Սիլվա (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»):
Հարձակվողներ. Հարի Քեյն («Տոտենհեմ»), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»):