Անկարայի սադրանքները ԵՄ անդամ երկրների նկատմամբ ազդում են Միության տարածաշրջանային անվտանգության վրա. Հունաստանի ԱԳՆ
ՄիջազգայինԱնկարան պետք է եվրոպական ուղիով գնալու ցանկություն ցույց տա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հունաստանի ԱԳՆ-ն:
«Հունաստանը բազմիցս հայտարարել է Թուրքիայի եվրոպական հեռանկարին իր աջակցության մասին: Այնուամենայնիվ, վերջին իրադարձությունների լույսի ներքո պարզ դարձավ, որ Թուրքիան ինքը պետք է գործնականում ցույց տա՝ ցանկանում է արդյոք առաջ տանել իր եվրոպական ուղին: Մենք ողջունում ենք Եվրահանձնաժողովի եզրակացությունն այն մասին, որ Անկարայի կողմից Եվրամիության անդամ պետությունների, հատկապես Էգեյան ծովի եւ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանի նկատմամբ սադրիչ պահվածքը ոչ միայն երկկողմ խնդիր է, այլեւ վերաբերում է Միության տարածաշրջանային անվտանգությանը»,- նշվում է հայտարարության մեջ: