16 տարի անց «Բարսելոնայի» մեկնարկային կազմն՝ առանց ակումբի ակադեմիայի սաների
ՍպորտՎիգոյի «Սելտայի» դեմ իսպանական Պրիմերայի 33-րդ տուրի խաղում «Բարսելոնայի» մեկնարկային կազմում չեն եղել ակումբի ակադեմիայի սաներ: Նախորդ անգամ նման բան տեղի ունեցել էր 16 տարի առաջ, գրում է Barca Blaugranes-ը:
Վիգոյում կայացած խաղում իսպանացիներ Ժերեր Պիկեն, Անդրես Ինյեստան ու Սերխիո Բուսկետսը բացակայում էին, իսկ Լիոնել Մեսին ու Սերժի Ռոբերտոն փոխարինման դուրս եկան երկրորդ խաղակեսում: «Սելտայի» դեմ մեկնարկային րոպեներից խաղացել էր իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսը, որը հանդես է եկել «Բարսելոնա Բ»-ում, սակայն մինչեւ այդ նա եղել է նաեւ «Սելտայի» եւ «Մանչեսթեր Սիթիի» համակարգերում:
Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով: «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում չպարտվեց 40-րդ խաղում անընդմեջ եւ թարմացրեց անպարտելի շարքի սեփական ռեկորդը: Պրիմերայի նախորդ 40 խաղերում կատալոնական ակումբը տարել է 32 հաղթանակ եւ 8 հանդիպում ավարտել ոչ ոքի: