Դոլարի փոխարժեքի անկումը շարունակվում է. եվրոն էժանացել է ավելի քան մեկ դրամով
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է 480.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.80 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 594.84 դրամ (նվազել է 1.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 682.62 դրամ (նվազել է 7.35 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.79 դրամ (նվազել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 257.09 դրամ, ոսկի՝ 20,754.48 դրամ, պլատին՝ 14,304.37 դրամ։