Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան
ՀասարակությունՀայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում ապրիլի 17-ին ժամը 17:00-ի դրությամբ իրավիճակը հանգիստ է: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ե՛վ Հայաստանի սահմանին, և՛ Արցախի՝ Ադրբեջանի հետ շփման գծում իրավիճակը ներկայում հանգիստ է, կրակոցներ չկան: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: