Կակա. «Ռեալ» տեղափոխվելը կործանեց ինձ
ՍպորտԲրազիլացի նախկին ֆուտբոլիստ Կական խոսել է կարիերայի գլխավոր սխալի մասին.
«2009 թվականին ես ընդունեցի «սերուցքայինների» առաջարկը, սակայն «Ռեալ» տեղափոխվելը կործանեց ինձ: Իսպանիայում ես ամբողջովին կորել էի: Իտալիայում ես աշխարհի լավագույն խաղացողներից մեկն էի ու բոլորն ինձ սիրում էին: Մադրիդում բոլորը ցանկանում էին, որ ես հեռանայի:
Մոուրինյուն ծանր մարզիչ էր ինձ համար: Երբ մտածում էի, որ շուտով հնարավորություն կստանամ, ոչինչ չէր փոխվում: Չէի կարողանում ապացուցել, որ լավ մարզավիճակում եմ: Ուրախ էի, որ լքում էի Մադրիդը ու տեղափոխվում «Միլան»»,- Կակայի խոսքերը մեջբերում է «ItaSportPress»-ը: