Կառավարության մասնաշենքի մոտ իրավիճակը լարվեց. ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներից մի քանիսին (ուղիղ)
ՀասարակությունԿառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ հրմշտոց սկսվեց: «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին կոչ արեց պասիվ դիմադրություն ցուցաբերել: Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներից մի քանիսին:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ հիմնավորումն այն է, որ նրանք խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժը: Նրա խոսքով, գերատեսչությունների մուտքերը պետք է բաց լինեն, չպետք է նրանց բնականոն ընթացքը խաթարվի: