Facebook-ը կզբաղվի սեփական չիպերի արտադրությամբ
ՀասարակությունFacebook ընկերության հետազոտությունների ղեկավար Յան ԼեԿունը Twitter-ում հղում է հրապարակել սոցցանցում մեքենայական բանականության պրոցեսորների մշակման համար թափուր աշխատատեղի վերաբերյալ: Այս մասին, «Վեդոմոստի»-ի փոխանցմամբ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերության աղբյուրները եւ Facebook-ի բաց թափուր աշխատատեղերի ցանկը:
Սոցցանցը թիմ է հավաքում սեփական չիպերի ստեղծման համար: Ավելի վաղ Facebook-ի հետազոտությունների ղեկավար Յան ԼեԿունը Twitter-ում հղում էր տեղադրել սոցիալական ցանցում թափուր աշխատատեղերի վերաբերյալ՝ առաջարկելով արձագանքել այն մասնագետներին, որոնք հետաքրքրված են մեքենայական բանականության պրոցեսորների մշակմամբ:
Facebook-ը մենեջեր է փնտրում, որը «SoC/ASIC-ի եւ անհրաժեշտ ողջ ծրագրային ապահովման արտադրության կազմակերպություն կստեղծի» (SoC-ն պրոցեսորներ են, որոնք հիմնականում օգտագործվում են բջջային սարքերում, ASIC-ն չիպեր են, որոնք ստեղծվել են կոնկրետ նեղ խնդիրների համար): Մենեջերը պետք է ղեկավարի սարքերի, արհեստական ինտելեկտի կամ սերվերների համար պրոցեսորների մշակողների թիմը: