Ոստիկանները բերման ենթարկեցին Դավիթ Սանասարյանին եւ մի քանի ակտիվիստների
ՀասարակությունՈստիկանները Հանրապետության հրապարակից բերման ենթարկեցին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին եւ եւս մի քանի ակտիվիստներին:
«Մենք ձեզ սիրում ենք, վստահ եղեք, որ վաղ թե ուշ ամեն ինչ փոխվելու է: Սերժ Սարգսյանը չի կարող բոլորիս մատների վրա խաղացնել»,-հայտարարեց Սանասարյանը: Արդեն ոստիկանական մեքենայի մեջ նրա ձեռքից վերցրին հեռախոսը, որով նա ուղիղ եթեր էր մտել:
Նշենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 20-ին, իրենք կրկին վերադառնալու են Երեւանի փողոցները տոտալ շրջափակելու ակցիային եւ դա պետք է լինի ցանցային՝ Երեւանի բոլոր թաղամասերում: Նա նշել է, որ փակելու են նաեւ մետրոյի կայարանները։ Փաշինյանը բոլորին կոչ է արել վաղը գործի չգնալ կամ միանալ իրենց։