Ադրբեջանում կատարվող արտաքին ներդրումները նախորդ տարվա համեմատ նվազել են 31 տոկոսով
ՏնտեսությունԱդրբեջանում կատարվող արտաքին ներդրումները 2018 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 31 տոկոսով կամ 361 մլն դոլարով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ադրբեջանցի փորձագետ Նեմաթ Ալիևը:
Ադրբեջանում կատարվող արտաքին ներդրումներն այս տարվա առաջին եռամսյակում, 2015 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 811 մլն դոլարով կամ 50 տոկոսով:
Արտաքին ներդրումներն Ադրբեջանում 2015 թ. առաջին եռամսյակում կազմել են 1627 մլն դոլար, 2016 թ. առաջին եռամսյակում՝ 1243 մլն դոլար, 2017 թ. առաջին եռամսյակում՝ 1177 մլն դոլար, 2018 թ. առաջին եռամսյակում՝ 816 մլն դոլար:
Այսպիսով, ինչպես վկայում են ցուցանիշներ, Ադրբեջանն այլևս ներդրումային հարմար միջավայր չի համարվում արտաքին ներդրողների համար, և 2015 թ. սկսած արտաքին ներդրումները շարունակաբար նվազում են: