Փաշինյանին ոստիկանության Սեւանի բաժնից տարել են. այս պահին նրա տեղը հայտնի չէ. փաստաբան
Հասարակություն«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ոստիկանության Սեւանի բաժնից տարել են. այս պահին նրա տեղը հայտնի չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել նրա փաստաբան Ռուստամ Բադասյանը:
«Նիկոլ Փաշինյանը Սեւանի բաժնում չի, քննիչը հեռախոսով հաստատում է տեղեկությունը, բաժին եմ հասնում, բաժնում ասում են օրվա ընթացքում եղել է, հիմա այստեղ չէ: Ուր է հարցին պատասխան չունեն: Ով է տարել, չկա պատասխան եւ այդպես շարունակ:
Սա կարծում եմ մեկնաբանությունների կարիք չունի, կարծում եմ 1937 թվականին շատ ավելի պաշտպանված էին մարդիկ,-գրել է նա: