Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը. Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից
Հասարակություն103 տարի է անցել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից՝ Հայոց Ցեղասպանությունից։ Ապրիլի 24-ին հայերը ու ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանք խլած՝ մարդկության դեմ այդ հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին։
Տարատեսակ ակցիաներ են անցկացվում աշխարհի բոլոր այն քաղաքներում, որտեղ հայեր են բնակվում։ Հիմնական միջոցառումը կանցնի Երևանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, որը խորհրդանշում է թե զոհվածների կորստի վիշտը, թե ազգի վերածնունդը։