Ի սկզբանե բոլորիս պայքարը եղել է փտած, սեփական շահը գերադասող համակարգի դեմ
ՀասարակությունՎահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ի սկզբանե բոլորիս պայքարը եղել է փտած, սեփական շահը գերադասող համակարգի դեմ։ Մտածում էինք ՍՍ-ն կհրաժարվի ու իր հետևից էլ կգնան մյուսները։
Սակայն այդպես չեղավ, ժամը 2-ից մինչև 8-ն եմ քնել ու անհանգստությունից անդադար մտքիս էին գալիս պատկերները՝ ԱԺ մտնել Արարքցյանին խփելը, հոկտեմբերի 27, մարտի 1 և այլ ցավալի դեպքեր․․․ ու կյանքը շարունակվեց։ Այսինքն լուրջ ցնցումներ, փոփոխություններ՝ Լևոնից Քոչարյան, եղել են մեր երկրում ու գնացել ենք առաջ։ Հիմա՞ պիտի վախենանք։
Եթե ուզում ենք ԼԱՎ երկրում ապրել, պիտի պայքարենք համակարգի դեմ, ոնց որ դուրս գաս եզրափակիչ ու չկռվես։ Դե ինչ, նոր երկիր, նոր կադրեր, նոր համակարգ, հնի հետ չենք հաշտվելու։