Շարժմանը միացած ոստիկանության նախկին կապիտանը նախկին գործընկերներին հորդորեց միանալ ժողովրդին
ՀասարակությունԻնչպես հայտնում է ORER.am-ը,Հանրապետության հրապարակում այս պահին կրկին հանրահավաք է:
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով` իշխանությունը չի տիրապետում իրավիճակին: Ըստ նրա` հեղափոխությունը կլինի հաստատված, եթե անցկացվեն ազատ, արդար ընտրություններ:
ՔՊ անդամ Հայկ Սարգսյանն էլ հայտնեց, որ շարժմանն են միացել քննչական կոմիտեի ավագ քննիչ Սուրեն Նավոյանը, ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը և ձերբակալված անձանց պահման վայրի աշխստակից Միքայել Բաբայանը: Սուրեն Նավոյանն ու Գարիկ Թովմասյանը ելույթ ունեցան, ողջունեցին ներկաներին, Գարիկ Թովմասյանն իր նախկին գործընկերներին հորդորեց միանալ ժողովրդին:
ORER.am-ը շարունակում է հետևել հավաքին: