Մայիսի 1-ը դառնալու մեր ազգի ուրախության օրը. Հայկ Մարության
ՀասարակությունORER.am-ը շարունակում է հետևել Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հավաքին:
Ուշագրավ էին Դավիթ Սանասարյանի, Արարատ Միրզոյանի, աշխարհահռչակ դերասանուհի Արսինե Խանջյանի, սիրված դերասան Հայկ Մարությանի և այլոց ելույթները: Դ.Սանասարյանը կոչ արեց վճարել կոմունալները:
«Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նոր իշխանությունը կպահի տարբեր օղակներում աշխատող լավագույն մասնագետներին: Արսինե Խանջյանի խոսքով` տեղի ունեցածը ժպիտի հեղափոխություն է: Իսկ ահա Հայկ Մարությանը հույս հայտնեց, որ մայիսի 1-ը դառնալու է մեր ազգի ուրախության օրը: Առջևում
Նիկոլ Փաշինյանի ելույթն է: