«Էական չէ` վաղն ինչ կլինի». Փաշինյանը հրավիրում է տոնախմբության
ՀասարակությունԻնչպես հայտնում է ORER.am-ը, «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ այսօրվա հանրահավաքին:
«Ես հիմա հասկացա, որ էական չէ` ինչ տեղի կունենա վաղը: էականն այն է, որ ՀՀ քաղաքացին հաղթել է: Այդ հաղթանակն անշրջելի է: Վաղն այս հրապարակում պետք է տեղի ունենա տոնախմբություն»,- ասաց Փաշինյանը և ժողովրդին առավոտյան 11-ին հրավիրեց հրապարակ: