Բահամայան կղզիներում 9 մարդ է զոհվել ինքնաթիռի կործանման հետևանքով
ՄիջազգայինԲահամայան կղզիներում կործանվել է Lear 36 Executive Jet թեթեւշարժիչավոր ինքնաթիռը, որում եղել է 9 մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Associated Press-ին, նրանք բոլորը զոհվել են:
Տրանսպորտի եւ ավիացիայի նախարարության հայտարարության համաձայն՝ ինքնաթիռը մեկնել էր Նասաու մայրաքաղաքից չվերթ Էր իրականացնում դեպի Ֆրիպորտ քաղաք, որտեղ նրա ուղեւորները պետք է մասնակցեին Global Conference խորհրդաժողովին:
Օդանավը աղետի է ենթարկվել Երեւանի ժամանակով նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ին Մեծ Բահամ կղզու միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելու փորձի ժամանակ: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, ինքնաթիռը հարվածել է նավաշինարանի կռունկին:
Օդանավի կործանման պատճառներն առայժմ պարզված չեն, կատարվում է հետաքննություն: