Աշխարհասփյուռ ջավախահայերը մտահոգ են երկրի ներքաղաքական վիճակով
ՀասարակությունԱյս օրերին ողջ հայությունը ամրակուռ ու միասնական ձգտում է պաշտպանել հայ մարդու իրավունքները: Ջավախքը և աշխարհասփյուռ ջավախահայությունը միասնական կերպով իր ձայնն է միացնում խաղաղ անհնազանդության երթի մասնակիցներին:
Մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրության հարցում չենք կիսում ծնունդով ջավախքից ՀՀԿ-ի պատգամավորների կարծիքը: Այս օրերին մենք մեր ակտիվ մասնակցությունը ունենք համահայկական շարժմանը:
