Յուվենտուսը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի երկու ֆուտբոլիստների
ՍպորտԹուրինի «Յուվենտուսը» պլանավորում է ձեռք բերել ՊՍԺ-ի երկու ֆուտբոլիստների, այս մասին հայտնում է «Football Italia»-ն:
Իտալացիների դիտակետում են հայտնվել Անխել Դի Մարիան և Տոմա Մենյեն: Երկու ֆուտբոլիստներն էլ հնարավոր է տրանսֆերի հանվեն, քանի որ ՊՍԺ-ն մտադիր է ամռանը թարմացնել թիմի կազմը:
Բելգիացի Մենյեն իր տեղը մեկնարկային կազմում զիջել է Դանի Ալվեսին: Դի Մարիան էլ միշտ չէ, որ խաղաժամանակ է ստանում: Արգենտինացու պայմանագրի ժամկետն ավարտվում է մյուս տարի: