Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել
ՀասարակությունՀայաստանի տարածքում մայիսի 5-ին երկրաշարժ է գրանցվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժը զգացվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
«Մայիսի 5-ին, ժամը 07։13-ին Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 06:55-ին ՀՀ ԱԻՆ ՍՊՏԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.240 և արևելյան երկայնության 44.500աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Երևան քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ»,-տեղեկացնում են նախարարությունից: