Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 700-ով նվազել է
ՀասարակությունPast.am-ը գրում է.
2018 թվականի մարտ ամսին պաշտոնապես գրանցված գործազուրկների ցուցանիշը հայտնի է: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից Past.am-ը տեղեկանում է, որ մարտին պաշտոնապես գրանցված գործազուրկների ցուցանիշը Հայաստանում կազմել է 68 800 մարդ:
Ի տարբերություն ընթացիկ տարվա հունվար և փետրվար ամիսների՝ մարտ ամսվա տվյալները դրական արդյունք են գրանցել: Նկատենք, որ ըստ նույն պաշտոնական տվյալների, հունվար ամսին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 70 հազար մարդ: Իսկ փետրվար ամսին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 69 500 մարդ:
Ստացվում է, որ մարտին, փետրվարի համեմատ, պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 700-ով:
Աննա Բադալյան