Երեւանում 59-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 8-ին, ժամը 16:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գայի պողոտայի թիվ 7/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Կ. Մ.-ի (ծնված 1959 թ.) դին: