Կարծում եմ, որ նման հանդիպում կլինի. ՌԴ դեսպանը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին
ՄիջազգայինԿարծում եմ, որ նման հանդիպում կլինի: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, հնարավոր հանդիպմանը:
Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ է ակնկալում հայ-ռուսական հարաբերություններում, դեսպանը պատասխանեց. «Մեզ պետք է միայն առաջ գնալ, զարգացնել, խորացնել եւ ընդլայնել մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով։ Այ դա կլինի փոփոխություն»: