Հայ-ադրբեջանական սահմանը հատելիս գերեվարված խմբի կազմում Բանգլադեշի քաղաքացիներ էին
ՀասարակությունՀայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում մայիսի լույս 8-ի գիշերը ՀՀ զինծառայողների կողմից գերեվարված 6-հոգանոց խմբի կազմում Բանգադեշի քաղաքացիներ էին։ Այդ մասին ասել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:
«Մեր զինծառայողները սահմանային ռեժիմը խախտելու պահին կարողացել են վնասազերծել Բանգլադեշի քաղաքացիներից կազմված խումբը», - ասել է Սարգսյանը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։
Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Ադրբեջանից 6 անձ փորձել էր անցնել ՀՀ սահմանը՝ խոստանալով մանրամասներն ավելի ուշ ներկայացնել։