Մայիսի 11-ին և 12-ին կսահմանափակվի մայրաքաղաքի Սարյան փողոցի երթևեկությունը
ՀասարակությունՀարգելի համաքաղաքացիներ,
մայրաքաղաքում նախատեսված «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով մայիսի 11-ին՝ ժամը 14:00-23:00- ը և մայիսի 12-ին՝ ժամը 16:00-23:00- ը Երևանի Պուշկին-Սարյան և Թումանյան-Սարյան խաչմերուկների միջև ընկած հատվածում կսահամանափակվի ավտոտրանսպորտային երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: