Հունիսի երկուսին տեղի կունենա համերգ նվիրված քառօրյա պատերազմի հերոսներին
LifestyleՀայոց խիզախ ու անպարտ զինվորը բաց աչքով ու կուռ բազուկով մշտապես կանգնած է սահմանին :
Ցավոք ապրիլյան պատերազմի քառօրյա փոթորիկը մեզնից խլեց շեն ընտանիքների ծուխը վառ պահող այն ճրագներին , ովքեր առանց վարանելու իրենց կյանքը մատաղեցին ի սեր մեզ , պատառիկ մի հողի ` հայրենիք , օրրան անունով :
Հարաբերական խաղաղ մեր օրերում բոլորս ենք պարտավոր անուն առ անուն նրանց հիշելու և ի խոնարհում նրանց հիշատակի արարելու , ստեղծելու , յուրաքանչյուրս յուրովի , ով ինչպես կարող է : Հունիսի երկուսին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգայրն համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա համերգ նվիրված հերոսներին :Կատարվելու է գումարային հանգանակություն նրանց ընտանիքներին սատարելու համար :
Մենք կատարենք սրբազան պարտք ` փոքր լումա ներդնելով այս աստվածահաճո գործին:
ՀԱՄԵՐԳ - ՄԱՐԱԹՈՆ
02 ՀՈՒՆԻՍԻ, ԺԱՄԸ 19:00
Նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմին
AMD 220250123373000
USD 220250121997001
EUR 220250120643002
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ
«Նուռ Էքսպո» ՍՊԸ