Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


Առաջին դեմքերը նոր ոճ են թելադրում. քաղաքացիները որքանո՞վ կմոռանան աղքատության մասին

Մայիսի 11-ին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության առաջին նիստը: Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պաշտոնում քննարկման կենտրոնում հայտնվել էր դեռ Բաղրամյան 26-ից ուղիղ երթերներ մտնելով ու աշխատասենյակ-խոհանոցասանհանգույցային մասը ցույց տալով: Ժողովրդի սերը եւ հարգանքը վայելող վարչապետը շարունակում է ինքնատիպ երեւալ: Երեկ նա վարչապետի՝ Հանրապետության հրապարակում գտնվող նստավայր մտնելու համար բավական երկար ճանապարհ ոտքով անցավ, ինչը լրագրողների եւ կառավարության մուտքի մոտ մշտական բողոքի ակցիաներ անցկացնող քաղաքացիների աչքին շատ տարօրինակ էր: Անգամ եղան քաղաքացիներ, որոնք արձանագրեցին՝ մեկ տասնամյակից ավելի նման դեպք չէր եղել:

Փաշինյանը լսեց կառավարության մուտքի մոտ կանգնած քաղաքացիներից մի քանիսի խնդիրը եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց հետեւողական լինել՝ խնդրի կարգավորման հարցում:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության նիստն անցավ դռնբաց: Լրագրողներին հաջողվեց հենց նիստերի դահլիճում զրուցել նորանշանակ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի հետ: Սա թերեւս նախադեպային է, քանի որ ԱԱԾ-ի ղեկավարությունը միշտ աչքի է ընկել «փակ» լինելով:

Նիստը տեւեց ընդամենը մեկ ժամ ու մի քանի րոպե: Նիկոլ Փաշինյանը իր ոճի մեջ քննադատեց կառավարության նախկին աշխատաոճը, քանի որ նրանք նիստի օրակարգը հաստատեցին առանց էլեկտրոնային քվեարկության:

«Միշտ իմ վերապահումն է եղել կառավարության աշխատանքին, որ որոշումները կայացվում են առանց քվեարկության: Լավ, դուք ոնց սովոր եք, այդպես կաշխատեք, մյուս կառավարությունը կփորձի այլ կերպ աշխատել»,- ասաց Փաշինյանը:

Նորամուծություններից մեկն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում էր կառավարության աշխատանքը հնարավորին չափ թափանցիկ դարձնել: Նա առաջարկեց առաջինը զեկուցել չզեկուցվող հարցերը, ապա հետաքրքրվեց Արմավրում նախորդ օրը տեղի ունեցած կարկտահարության վնասներով: Նիստի ուշագրավ հարցերից մեկն էլ Սերժ Սարգսյանին կառավարական ամառանոցի շքեղ առանձնատներից մեկից զրկելն էր: ՀՀ պաշտոնաթող նախագահին առանձնատուն կհատկացվի քաղաքի այլ հատվածում:

Կառավարության նիստից հետո լրագրողները սկսեցին «մուկն ու կատու» խաղալ կառավարության ընդդիմադիր թեւի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, այն նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարները, որոնք նշանակվել են Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, կառավարության շենքը գլխավոր մուտքով չէին լքում: Լրագրողների հետ շփվելու ցանկություն չունենալն էլ հավանաբար պայմանավորված էր նրանով, որ նրանց պաշտոնավարելուն հաշված օրեր են մնացել: Թեեւ եղան նախարարներ, որոնք չեն լինելու նոր կառավարության կազմում, բայց եւ պատասխանեցին մեր հարցերին:

Փոխարենը լրագրողների հարցերին ակտիվորեն պատասխանեցին Նիկոլ Փաշինյանի «կադրերը»: Մասնավորապես, նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանում էր տարաբնույթ հարցերի, բայց պատասխաններն այնքան էլ չէին բավարարում լրագրողներին, քանի որ սպառիչ չէին: Նիստից հետո ճեպազրույցներ ունեցան նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջում լրագրողների հարցերին պատասխանեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը եւս հաճախ կրկնվողներից չէր նախկինում:

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս նորամուծություններին զուգահեռ էլ, ոչ պակաս նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն է սկսել նորույթներով հասարակության ուշադրությունը գրավել: «Շանթ» հ/ը քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Կասկադնում զբոսնելիս տեսել է Արմեն Սարգսյանին: Ապա սոցցանցերում լուսանակարներ եւ գրառումներ հայտնվեցին, որ նախագահին ու վարչապետին սպասարկող ավտոշարասյունները կանգնում են կարմիր լույսի տակ, պաշտոնյաները փողոցում զրուցում են քաղաքացիների հետ:

Ինչ խոսք, այս երեւույթները Հայաստանի քաղաքացիների աչքին անսովոր են, քանի որ վերջին քսան տարում նրանք տեսել են արագընթաց սլացող զրահապատ ջիպեր կամ խիստ ուժեղացված անվտանգությունով շրջող պաշտոնյաներ: Երկրի առաջին դեմքերի այս գործողութունները սոցիալական ցանցերում թեժ քննարկման առարկա են դարձել, անգամ որոշ թերթերի խմբագրականներն են այս թեմային վերաբերվում: Երկրի առաջին դեմքերի այս քայլերը նման են եվրոպական եւ արեւմտյան երկրների ղեկավարների վարած «քաղաքականությանը»: Սակայն, երկրում առկա է սոցիալական լուրջ խնդիր եւ, եթե առաջիկայում այս մասով որեւէ փոփոխություն չեղավ, ապա նման նորամուծություններով քաղաքացիներին «խաբել» այլեւս չի լինի:

Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ