Յուրաքանչյուր հայ պետք է իմանա այս մասին. Որտե՞ղ է Վանո Սիրադեղյանը
LifestyleՎանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ ներգրավվել է դեռևս 1999 թվականի փետրվարի 19-ին և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հայտնաբերվել և ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 72 հոդվածով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 8-րդ կետով, 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 185 հոդվածի 3-րդ, 182 հոդվածի 1-ին, 17-96 հոդվածի 2-րդ մասերով: 07.05.99թ ազատվել է ձերբակալումից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարեց դատախազության միջնորդությունը և զրկեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանի որոշմանն անմիջապես հաջորդեց Վանո Սիրադեղյանի փախուստը, ով առ այսօր գտնվում է հետախուզման մեջ:
Մանրամասներն՝ այստեղ: