Ընդունելության քննությունները կհետաձգվե՞ն
ՀասարակությունՀայաստանի կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը առաջարկել է մեկ շաբաթով հետաձգել ընդունելության քննությունները: Նախարարն առաջարկը քննարկման է դրել ֆեյսբուք սոցիալական ցանցում. «Քանի որ ավարտական դասարանների աշակերտները Համաժողովրդական շարժման ընթացքում ժամանակ են կորցրել և լավ չեն պարապել քննությունների համար: Առաջարկ ունեմ մեկ շաբաթով հետաձգել ընդունելության քննությունները: Կուզեմ լսել կարծիքներ մինչև կառավարության հետ համաձայնեցնելը, հիմնականում խնդիրները գրեք: Հատկապես ուսուցիչներին կուզեմ լսել»: