Քաղաքապետարանը իր բոլոր ծառայություններով բնական հունով շարունակում է աշխատանքը. Արթուր Գևորգյան
ՀասարակությունAsekose.am-ը գրում է.
Այսօր մամուլում լուրեր են տարածվել առ այն, թե քաղաքապետարանը շրջափակման մեջ է, փակ է Արգիշտի 1 հասցեն։
Asekose.am-ը մեկնաբանության համար դիմել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին, ով տեղեկացրել է, որ փողոցը փակ չէ, քաղաքապետարանը իր բոլոր ծառայություններով բնական հունով շարունակում է աշխատանքները։
Նա նաև հավելել է, որ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում մոտ 10 մեքենա ազդանշան արձակելով մոտեցել են քաղաքապետարանի գլխավոր մուտքին, ինչ-որ մարդիկ լուսանկարվել են մուտքի դիմաց, հարցազրույցներ տվել, իսկ քիչ անց մեքենաներով հեռացել են։