Աջափնյակում անցկացվել է միջմանկապարտեզային մարզական մրցաշար
ՀասարակությունԱջափնյակ վարչական շրջանի մանկապարտեզների թիմերը մասնակցել են վարչական շրջանում անցկացվող «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցաշարի 1-ին փուլին: Այսօր մրցաշարի եզրափակիչ փուլն էր: Հ. 48 մանկապարտեզի թիմը զբաղեցրել է 3-րդ տեղը, 2-րդ տեղը՝ հ. 43 մանկապարտեզի թիմը, իսկ 1-ին տեղ գրաված հ. 37 մանկապարտեզի թիմը իրավունք է նվաճել մասնակցելու մրցաշարի 2-րդ՝ Երևան քաղաքի փուլին: Մասնակից թիմերը պարգևատրվել են մարզագույքով, մրցանակային տեղեր գրաված թիմերը՝ հավաստագրերով և հեծանիվներով:



