ՀՀԿ-ում կատաղած են Հրայր Թովմասյանի վրա. Ինչ է կատարվել
ՀասարակությունՀՀԿ-ում կատաղած են Հրայր Թովմասյանի վրա…

ՀՀԿ-ում բառիս բուն իմաստով կատաղած են Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրության հայր եւ, ինչպես իրենք են ասում, Սահմանադրության «հերն անիծած» Հրայր Թովմասյանի վրա։

Մեզ հետ զրույցներում ՀՀԿ-ի գաղափարական ու ինտելեկտուալ թեւի ներկայացուցիչներն ուղղակի մի կերպ են զսպում իրենց զայրույթը, որ «քաղցր» խոսքեր չասեն Հրայր Թովմասյանի հասցեին։

Նրանք արձանագրում են, որ Հրայր Թովմասյանը, փաստորեն, Սահմանադրությունը կարեց ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Նիկոլ Փաշինյանի հագով, քանզի հիմա այդ սուպերվարչապետությունը փոխանցվում է Նիկոլ Փաշինյանին։

Իսկ եթե ժամանակին նա զսպեր իր եւ Սերժ Սարգսյանի ագահությունն ու «շեֆին» հաճոյանալու համար նման «կարուձեւ» չաներ, հիմա իրենք իրենց լարած թակարդը չէին ընկնի։

Նրանք զայրացած են նաեւ, որ Թովմասյանն ու մյուս սահմանադրագետները Սահմանադրության մեջ չեն ամրագրել վարչապետին հետ կանչելու, անվստահություն հայտնելու ճկուն մեխանիզմներ՝ թողնելով միայն մի կետ, որ վարչապետին կարող են անվստահություն հայտնել ընտրվելուց առնվազն մեկ տարի անց։

Իհարկե, Թովմասյանի «հանճարն» այսքանով չի ավարտվում…

ՀՀԿ-ում արձանագրում են, որ մեր Սահմանադրությունը չունի քաղաքական ճգնաժամերը հանգուցալուծող օպտիմալ տարբերակներ, որը նաեւ ՀՀԿ-ին է այսօր վնասում…

Շարունկությունը՝ այստեղ