Միայն իմանաք որ պատգամավորի քույրն է Նիկոլ Փաշինյանի կինը` Աննան (photo)
LifestyleՎարչապետ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է իր եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի պատգամավոր դառնալու հարցին։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հարցրել էր, թե մինչ վարչապետ դառնալը, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե խնամի-բարեկամ սկզբունքով պաշտոններ չպետք է զբաղեցնեն։ Ինչո՞ւ է հիմա նա իր աներոջ որդուն պատգամավոր նշանակում։
«Իմ եղբայրն ընտրված պատգամավոր է և բավականին լուրջ ձայներ էր հավաքել։ Այն, որ մտնում է խորհրդարան, կապ չունի նրա ով լինելու հետ` դա ցուցակի խնդիր է, քանի որ ցուցակով նա հաջորդն էր, ով պետք է մտներ ԱԺ»,- ասաց Աննա Հակոբյանը։
Նկատենք, որ Հրաչյա Հակոբյանը զբաղեցնելու է Արարատ Միրզոյանի տեղը, ով նշանակվել է վարչապետի օգնականի պաշտոնում։
Նա պատգամավոր էր ընտրվել թիվ 3 ընտրատարածքից, որն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքները։
Հիշեցնենք նաև, որ Հրաչյա Հակոբյանը դերասան է և մինչ ընտրությունները հայտարարել է, թե «Թատրոնը թողնելու մտադրություն չունեմ, եթե ընտրվեմ պատգամավոր»։