2017 թվականի արդյունքներով մենք Հայաստանի հետ 42,7 մլն դոլարի ռեկորդային առեւտրաշրջանառության ենք հասել. Իգոր Նազարուկ
ՏնտեսությունՀայ-բելառուսական հարաբերությունները վերածնունդ են ապրում: Այս մասին «Բելտելեռադիոընկերության» եթերում հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը:
«Մենք այժմ վերածնունդ ենք տեսնում, Բելառուսի Հանրապետության հետ համագործակցության ակտիվության կտրուկ պոռթկում գործարար շրջանակների, կառավարության ներկայացուցիչների կողմից եւ այդ գործընթացը թափ է հավաքում: 2017 թվականի արդյունքներով մենք բոլոր տարիներին համար ռեկորդային առեւտրաշրջանառության ենք հասել՝ 42,7 մլն դոլարի: Սա շատ լավ արդյունք է, բայց ես չէի ցանկանա այս հարթակի շրջանակում ձեռքբերվածով բավարարվել», - ասել է դեսպանը: