Աղջիկը կտրել է իրեն բռնաբարողի սեռական օրգանները
Lifestyle24-ամյա իրավաբան-ուսանողուհին Հնդկաստանում դարձել է 54-ամյա տղամարդու սեռական բռնությունների զոհը։ Նա տեղեկացրել է իրավապահներին, որ տղամարդն իրեն ինտիմ բռնության է ենթարկել՝ սկսած մանկական տարիքից։
Աղջիկը հայտնել է, որ մտավախություն ուներ, թե «կրոնական բուժակ» ներկայացող և տևական ժամանակ իրենց տուն պարբերաբար այցելող տղամարդու կողմից բռնաբարությունների ենթարկվելու մասին իրազեկելուց հետո իրեն ոչ ոք չէր հավատա, ուստիև որոշել է հանցագործի հարցերը լուծել իր ձեռքով՝ կտրելով նրա սեռական օրգանները։
Տղամարդն այժմ հոսպիտալացված է, նրան կփորձեն վիրահատել, սակայն նրա վերարտադրողական ֆունկցիաներն այլևս չեն վերականգնվի։