Դեսպան Սադոյանի և Վրաստանի ֆինանսների նախարարը կարևորել են առևտրական հարաբերությունների զարգացումը
ՏնտեսությունՎրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը մայիսի16-ին հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի հետ։
Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նախարար Բախտաձեն նշել է, որ երկու երկրներն էլ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն առևտրական հարաբերություններին, որոնք պետք է բարձրացվեն երկու երկրների միջև եղած ջերմ հարաբերությունների մակարդակին։
Նախարարը կարևորել է նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու նշանակությունը՝ ընդգծելով, որ դա մեծ ներուժ ունեցող նախագիծ է։