Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


Ձկներ, ֆինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք․ մայիսի 17-ի աստղագուշակը

Մանրամասն՝ այստեղ:

Խոյ: Ժամանակն է զբաղվելու ձեզ հոգեհարազատ և հետաքրքիր այն գործերով, որոնք ժամանակին չափազանց բարդ են թվացել: Այսօր հաջողությունն ամենուր կուղեկցի ձեզ, կգտնվեն մարդիկ, ովքեր ճիշտ խորհուրդներ կտան և կսատարեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է որոշակի գումարային շահույթ: Հաջող գնումներ կկատարեք: Հարմար օր է փոքրիկ ուղևորությունների, միջավայրի փոփոխման, միջոցառումների մասնակցելու համար: Այսօր ուշադրության կենտրոնում կլինեք, ձեր պահվածքը փոքր-ինչ անսովոր կթվա:

Ցուլ: Այսօր չեք ծուլանա և արդյունավետ կաշխատեք: Նշանակալի ձեռքբերումներ կունենաք և շատերի նախանձը կշարժեք: Գերլարվածությունը կարող է վատ ազդել ինքնազգացողության վրա: Գլխացավեր կունենաք, սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններն իրենց մասին զգացնել կտան: Այսօր խուսափեք ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց: Հարմար օր է ընտանեկան հարցերը պարզաբանելու, ազգականների հետ շփվելու համար: Սիրահարված Խոյերը ևս մեկ անգամ կհամոզվեն, որ իրենց զգացմունքները փոխադարձ են:

Երկվորյակ: Հետաքրքիր օր է սպասվում: Ուրախանալու շատ առիթներ կունենաք: Լավ լուրեր կստանաք նրանցից, ում հանդեպ անտարբեր չեք: Գործնական բանակցությունները հաջող կանցնեն, նշանի շատ ներկայացուցիչներ համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանան: Մտերիմների հետ վիճաբանություններ չեն ծագի: Հրաշալի օր է ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու, ուղևորությունների մեկնելու, քաղաքից դուրս հանգիստ կազմակերպելու համար: Հնարավոր են անակնկալ հանդիպումներ, ցանկության դեպքում կկարողանաք վերականգնել ընդհատված հարաբերությունները:

Խեցգետին: Շատ ջանքեր կպահանջվեն սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Ծրագրերը հետաձգել չարժե: Կարգապահությունը, գործին լուրջ մոտեցումը կօգնեն խուսափել վրիպումներից: Մեծ ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր զբաղված են ֆինանսական փաստաթղթեր կազմելով: Ստիպված կլինեք շփվել ազդեցիկ մարդկանց հետ, որոնց մոտեցումները ձեզ համար ընդունելի չեն: Նպատակահարմար օր է ճանաչողական էքսկուրսիաների համար: Ինքներդ ձեր հանդեպ խստապահանջ եք, հնարավոր ամեն բան անում եք նպատակին հասնելու համար: Շփումներում առավել զգույշ եղեք, ոմանք կարող են շահագործել ձեր դրական կողմերը:

Առյուծ: Օրը բարեհաջող է թե՛ անձնական և թե՛ գործնական բնույթի կարևոր հանդիպումների համար: Կվայելեք շատերի համակրանքը, հրաշալի տպավորություն կթողնեք անգամ նրանց վրա, ովքեր ժամանակին թերագնահատել են ձեզ: Հրաշալի օր է մասնագիտական համարձակ քայլերի, ինչպես նաև նոր աշխատանքի մասին խորհելու համար: Ուղևորություններից մեծ բավականություն կստանաք: Կարող եք հաջող գնումներ կատարել, հանդիպել հետաքրքիր մարդկանց: Փոքրիկների հետ շփումը տրամադրություն կբարձրացնի, դրական լիցքեր կհաղորդի: Հնարավոր է նոր սիրային հարաբերություն սկսեք:

Կույս: Փորձեք ձեր ուժերը ճիշտ գնահատել և խուսափել գերլարվածությունից: Հնարավորության դեպքում հետաձգեք բոլոր գործերը և օրը նվիրեք հանգստին: Հնարավոր են հանկարծակի անախորժություններ, վիճաբանություններ կունենաք նրանց հետ, ում հետ միշտ հաշտ եք եղել: Գնումներն անհաջող կլինեն, կնքած գործարքները՝ ոչ շահեկան: Միայնության մեջ անցկացրած ժամանակը օգտակար կլինի: Տնային գործերը չեն ձանձրացնի: Փորձեք դրսևորել ձեր խոհարարական հմտությունները և որևէ համեղ բան պատրաստել: Ընտանեկան խնդիրները շատ ժամանակ կխլեն, մտերիմները ձեր ուշադրության կարիքն ունեն: Փորձեք անկեղծ զրուցել և հասկանալ նրանց: Երեկոյան կարևոր տեղեկություններ կստանաք:

Կարիճ: Օրը լավ կդասավորվի, եթե խելամիտ գործեք: Ռիսկի մի դիմեք, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Հաջողությունը հեշտ չի տրվում, հետևաբար զինվեք համբերությամբ: Հնարավոր են գումարային չնչին կորուստներ: Խոշոր գնումները ցանկալի է հետաձգել, այսօր ընտրության հարցում ճիշտ չեք կողմնորոշվի: Շրջապատեք ձեզ հաճելի մարդկանցով, նրանց հետ շփումը տրամադրություն կբարձրացնի: Այսօր հետաքրքիր մտահղացումներ կծնվեն, կընձեռնվեն նոր հնարավորություններ: Մի՛ շտապեք վստահել անծանոթ մարդկանց, վերջիններիս մտադրությունները միշտ չէ, որ ազնիվ են:

Աղեղնավոր: Բարեհաջող օր է: Նոր հնարավորություններ կընձեռվեն: Դրական փոփոխություններ կլինեն կյանքի բոլոր ոլորտներում: Հաջողությունների կհասնեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր պատրաստ են անսպասելի որոշումներ կայացնելու և հետաքրքիր լուծումներ առաջարկելու: Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար: Ընտանիքի անդամների հետ շփումը կուրախացնի: Կարող եք ձեռք բերել կահույք, կենցաղային տեխնիկա և տան համար անհրաժեշտ այլ իրեր: Կոմերցիոն գործունեությունը եկամտաբեր կլինի:

Այծեղջյուր: Կհաջողվի իրականացնել այն, ինչ ծրագրել էիք, սակայն, ոչ միանգամից: Հաջողությանի հասնելու համար երբեմն անհրաժեշտ է կիրառել այնպիսի մեթոդներ, որոնց նախկինում երբեք չեք դիմել: Ձեզ դուր են գալիս ամեն տեսակ փորձարկումները և օրվա պարգևած սուր զգացողությունները: Հեշտությամբ եք ռիսկի դիմում: Եթե անգամ սխալվում եք, չեք հուսահատվում, ընդհակառակը՝ նորանոր քայլեր եք ձեռնարկում ցանկալի արդյունք ստանալու համար: Համոզված եք, որ ձեր հաստատակամությունն անպայման կգնահատվի: Հավանական են նոր, հետաքրքիր հանդիպումներ, իսկ նախաձեռնություն ցուցաբերելու դեպքում հնարավոր է ռոմանտիկ հարաբերության սկիզբ դրվի: Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, վեճեր չեն ծագի:

Ջրհոս: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, հաճելի պահեր, այնուամենայնիվ, կլինեն: Բաց չեք թողնի ձեզ ընձեռված ոչ մի հնարավորություն: Կանեք հնարավոր և անհնար ամեն բան գործն ավարտին հասցնելու համար: Եվ շատ ճիշտ կվարվեք, քանզի միայն նման մարտավարությամբ է հնարավոր հաջողության հասնել: Ընկերների հետ շփումը դրական լիցքեր կհաղորդի: Որոշ աղբյուրներից կարող եք օգտակար տեղեկատվություն ստանալ: Երեկոն նվիրեք հանգստին, փորձեք վերականգնել ուժերը:

Ձկներ: Ֆինանսական հարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք: Գումար կորցնելու, անհաջող ներդրում կատարելու կամ այն անիմաստ ծախսելու վտանգը մեծ է: Խուսափեք լայնածավալ նախագծերի շուրջ աշխատելուց, հատկապես, եթե դրանք պահանջում են ազդեցիկ և փորձառու մարդկանց մասնակցություն: Ձեզ կհաջողվի լեզու գտնել սիրելիների հետ և հրաշալի ժամանակ անցկացնել նրանց ընկերակցությամբ: Ժամադրությունների ընթացքում ձեզ բնական պահեք, այլապես կարող եք անհարմար իրավիճակում հայտնվել: Նույնիսկ ամենափոքրիկ խորամանկությունն այսօր ձեզ չի հաջողվի թաքցնել:

Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից