Բերման ենթարկված քրեական հեղինակությունների թվում է Արտյոմ Կանեւսկոյը
ՀասարակությունՄեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանություն բերման ենթարկված քրեական հեղինակությունների մեջ է եղել նաեւ Արտյոմ Կանեւսկոյը (Հարությունյան):
Այսօր Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերման ենթարկվել 10-ից ավելի օրենքով գողեր եւ 3 տասնյակից ավելի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություններ:
Նրանք, սակայն, ինչպես բերման ենթարկվել, այնպես էլ ազատ են արձակվել: Ոստիկանությունն, ըստ էության, հերթական պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ է իրականացնում: Քրեական հեղինակությունները պարբերաբար բերման են ենթարկվել կամ զենք պահելու կասկածանքով, կամ թիկնազորով շրջելու համար: Մասնավորապես՝ Կանեւսկոյն ու իր թիկնազորը հաճախ են հայտնվել ոստիկանությունում:
Աղբյուրը՝ armtimes.com