Դիտահորի հարցը լուծվել է. քաղաքապետարան
ՀասարակությունԱյսօր SHAMSHYAN.com կայքում տեղադրված նյութի հետ կապված, որը վերաբերում էր «Հյուսիս-հարավ» նորակառույց ճանապարհի Նորագավիթի հատվածում գտնվող բաց դիտահորին, հետագա ընթացքը հասկանալու համար կապ ենք հաստատել Երևանի քաղաքապետարանի հետ:
Կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացրին, որ դիտահորի կափարիչը տեղադրված է:
Լուսանկարը տրամադրվել է կոմունալ տնտեսության վարչության կողմից:
