Բերման ենթարկվածներ կան, շուտով հրապարակումներ կլինեն. ԱԱԾ տնօրեն
ՀասարակությունԱյսօր կառավարության նիստից առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով ապօրինի հարստացած անձանց մասին բացահայտումների հարցին, ասել է, որ մայիսի 23-ից գործողություններն սկսվել են, շուտով հրապարակումներ կլինեն: Կան բերման ենթարկված անձինք և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի այդ մասին: Նրա խոսքով, դա բարդ և մեծածավալ աշխատանք է:
Բերման ենթարկվածներից բացատրություններ են վերցվել և նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են, ասել է Վանեցյանը: